Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Կմաս­նակ­ցեն աշ­խար­հի ա­ռաջ­նու­թ­յա­նը

Կմաս­նակ­ցեն աշ­խար­հի ա­ռաջ­նու­թ­յա­նը
10.12.2019 | 02:50

Հուն­գա­րիա­յի մայ­րա­քա­ղաք Բու­դա­պեշ­տում ա­վարտ­ված Santa Claus Cup գե­ղա­սահ­քի մի­ջազ­գա­յին մր­ցա­շա­րում Թի­նա Կա­րա­պե­տյան-Սի­մոն Սե­նե­կալ պա­րա­յին զույ­գը զբա­ղեց­րել է երկ­րորդ տե­ղը: Մեր զույ­գը եր­կու ծրագ­րե­րի ար­դյուն­քում հա­վա­քել է 171,39 միա­վոր և ի­րա­վունք ստա­ցել հան­դես գա­լու աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյան ռիթ­միկ պա­րե­րում: Մր­ցա­շա­րին մաս­նակ­ցել են 9 պա­րա­յին զույ­գեր: Թի­նա Կա­րա­պե­տյան-Սի­մոն Սե­նե­կալ պա­րա­յին զույ­գը մոտ մեկ տար­վա ընդ­մի­ջու­մից հե­տո նո­յեմ­բե­րին էր վե­րա­դար­ձել սա­հա­դաշտ և մաս­նակ­ցել Warsaw Cup մի­ջազ­գա­յին մր­ցա­շա­րին՝ գրա­վե­լով 8-րդ տե­ղը: Santa Claus Cup-ի կա­նանց մե­նա­սահ­քի հաղ­թո­ղի կո­չու­մը օ­րեր ա­ռաջ նվա­ճել էր Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­նաս­տա­սիա Գա­լուս­տյա­նը:

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 6557

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ